«Հրապարակ». Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքն ընթանում է նոր հունով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։
Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատև երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում