ԱՀ և ՀՀ իշխանություններ, դուք շարունակում եք խլել մեր երեխաների ներկան ու ապագան․ Մետաքսե Հակոբյան
Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Այսօր Ստեփանակերտի մերձակայքում և Ասկերանում ականազերծման աշխատանքներ էին իրականացվում: Այնուհետև պատկան մարմինները տեղեկացրեցին, որ հրդեհ է բռնկվել և սկսել են ականներ պայթել...ընդամենը...Իսկ այս աղջնակի աչուկներում պատերազմի սարսափն է, տառապանքը, ում կյանքում դեռ երկար ժամանակ ցանկացած բարձր ձայն «տանելու» է ապաստարան:
Այսօր Արցախում մարդիկ վերապրեցին պատերազմը...ԱՀ և ՀՀ իշխանություններ, դուք շարունակում եք խլել մեր երեխաների ներկան ու ապագան: Ձեր լինելով ու ձեր ներկայությամբ վտանգված է յուրաքանչյուր Հայի ֆիզիկական գոյությունը:
2020 թ.-ի սեպտեմբերի 30-ին Աննա Հակոբյանը թիկնապահների ուղեկցությամբ ու մի մեծ շքախմբով շոու կազմակերպեց Ստեփանակերտի միակ բարվոք ապաստարանում (երիտասարդության պալատում), իսկ այն ինչ ունենք, այն էլ ոչ բոլոր շենքերում և տներում, խոնավ ու կեղտոտ նկուղներ են»: