Քաղաքական 10:53 25/08/2021 Հայաստան

ՊՊԾ պետի պատկերացմամբ ՀՀ ԱԺ-ն դաշտ է

8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը նշանավորվեց շենքում անվտանգության աննախադեպ միջոցառումների իրականացմամբ: Այսօր խորհրդարանի մուտքերում գործող անցագրային կետերից բացի շենքի բոլոր հարկերում ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն են հերթապահում, արգելվում է լրագրողների մուտքը ԱԺ իշխանական պատգամավորների աշխատասենյակների մասնաբաժինը: Աչքի է զարնում այն տեսարանը, որ ՊՊԾ աշխատակիցները դաշտային համազգեստով են, ինչը նախկինում երբևէ չէր եղել:

ՀՀ ուժային կառույցներում հստակ կանոնակարգված և տարանջատված են դաշտային, ամենօրյա և պահակային ծառայության համար նախատեսված համազգեստների ձևերը, կրելու կարգը և պայմանները:

Օրինակ՝ ՀՀ ԶՈւ-ում այն կարգավորվում է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով, որն ուղենիշ է հանդիսանում մյուս ուժային կառույցների համար: Վերոնշյալ օրենքով ՀՀ ԶՈւ զինծառայողների համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակները և կրելու պայմանները, իսկ կառավարությունը հաստատում է դրանց և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու նկարագրերը: Զինվորական համազգեստ կրում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի կողմից հաստատված կանոններին խիստ համապատասխանությամբ:

Panorama.am կայքը փորձեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պարզել, թե ո՞ր իրավական նորմով է կանոնակարգվում Պետական պահպանության ծառայության աշխատակիցների համազգեստներ կրելու հարաբերությունները և ինչո՞ւ ԱԺ շենքում ծառայությունը տարվում դաշտային համազգեստով:

ԱԱԾ-ի տնօրենի փոխարեն մենք ստացել ենք ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանի ստորագրությամբ պատասխան գրությունը, որում հիշատակվել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին ընդունված «ՊՊԾ զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» վարչապետի և 2015 թվականի դեկտեմբերի 3-ին հաստատված «ՀՀ պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» կառավարության որոշումները: Սակայն վերոնշյալ իրավական ակտերով նկարագրված են միայն ՊՊԾ աշխատակիցների համազգեստի ձևերը, տրամադրման չափաքանակներն ու ժամկետները, բայց դրանցով չի կարգավորվում համազգեստի կրման կոնկրետ վայրը:

«ՊՊԾ զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատելու մասին» որոշումից տեղեկանում ենք, որ ՊՊԾ աշխատակիցներն ունեն ամենօրյա համազգեստներ՝ բաճկոնով և առանց դրա և դաշտային համազգեստներ (տես կից նկարները): ՊՊԾ աշխատակիցները մշտապես ամենօրյա համազգեստ են կրել պետական կարևոր օբյեկտների և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանությունն իրականացնելիս, իսկ դաշտային հագուստները կրում էին համապատասխան բաց տարածքներում և արտակարգ իրավիճակներում:

Այսօր ԱԺ-ում ՊՊԾ աշխատակիցները համատարած դաշտային համազգեստով են: Panorama.am-ը ԱԱԾ պետ Արմեն Աբազյանից նաև հետաքրքրվել էր, թե արդյո՞ք պետական կարևոր նշանակության կառույցում, նրա անցակետերում ՊՊԾ-ն պետք է դաշտային համազգեստով տանի ծառայությունը:

ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանի ստորագրությամբ պատասխանում, ըստ էության, այդ հարցին տրվել է հետևյալ պարզաբանումը. «Վարչապետի 2018 թվականի  հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշման 20-րդ կետում սահմանված են ՊՊԾ պետի լիազորությունները, մասնավորապես՝ ամրագրված է, որ ծառայության պետը կազմակերպում և ղեկավարում է ծառայության գործունեությունը, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ծառայության համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը»:

Պատասխանից կարելի է եզրակացնել, որ ԱԺ-ում ՊՊԾ ծառայողների՝ դաշտային հագուստով ծառայություն տանելու որոշումը Սարգիս Հովհաննիսյանն է կայացրել: Օգոստոսի 24-ին և ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՊՊԾ ծառայողների գործողությունները հուշում են, որ ծառայության ղեկավարը պատահական չի ընտրել համազգեստի դաշտային տարբերակը:

Մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառված անհամարժեք միջոցները դրա վառ ապացույցն են: ՊՊԾ աշխատակիցները, իրենց պետի  հրամանատարությամբ ժողովրդի ընտրյալ պատգամավորներին «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջները պարտադրում էին դաշտային պայմանների համար նախատեսված գործողություններով և համազգեստով:

Ա. Վարդանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}