Ստեփան Դանիելյան. Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան դեկտեմբերին է լինելու
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանի գործող կառավարությունը «պետք է գնա ցավոտ և ծանր լուծումների» (Վ․Վ․Պուտին) և այդ «ցավոտ» և «ծանր» լուծումների ժամանակը սպառնալի արագությամբ մոտենում է։
Խորհրդարանում ստեղծված իրավիճակի ամենացավոտ և ծանր պահն այն է, որ այդ ֆոնին է կառավարության ղեկավարը ստիպված լինելու ստորագրել այն փաստաթղթերը, որի առաջ իրեն կանգնեցրել են և որի համաձայնությունը տվել է (դրա մասին ինքն է մի քանի անգամ ակնարել)։
Խնդիրը ոչ թե ԱԺ-ի ներկայիս վիճակն է, այլ պահը, որի ժամանակ նման վիճակ է ստեղծվել։
Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան, ըստ երևույթին, դեկտեմբերին է լինելու։
Հույս ունենանք, որ գործը ավտոմատներին չի հասնի, այլ քաղաքական գործիքակազմով լուծումներ կգտնվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ վիրավորանքն ուղղված էր պաշտպանության բոլոր նախարարներին, միգուցե նաև ներկայիս. Ղազինյան
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- Խիստ դատապարտելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը․ ՄԻՊ
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին