Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
«Արթուրիկը որ կա, իր վրա, կինս որ ձայնը բարձրացնում էր, ինքը արտասվում էր, այ էդ են իրենք, որ կարճ ու կոնկրետ ասեմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն՝ անդրադառնալով «Քաղաքացիական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, որը ժամանակին աշխատել է իր կնոջ ղեկավարած «Para TV» հեռուստաընկերությունում:
Վահե Հակոբյանը հաստատեց, որ ՔՊ երեք պատգամավոր՝ Արայիկ Մկրտչյանը, Արթուր Հովհաննիսյանը և Հայկ Կոնջոյանը ժամանակին աշխատել են իր կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունում:
Լրագրողի հարցին, թե վերջիններս ինչպե՞ս են պահել իրենց ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ՝ պատգամավորն ասաց, որ նկատել է միայն Արայիկ Մկրտչյանին, որը ոտքերով ինչ-որ բաներ էր արել և և նրան գրկելով դուրս էին տարել:
Վահե Հակոբյանը չզղջաց, որ իշխանական ներկայիս պատգամավորներին իր կնոջ հեռուստաընկերության միջոցով նախկինում ուղարկել են Վրաստան հանգստի և այլ աջակցություններ են ցուցաբերել՝ շեշտելով, որ այդ պատգամավորները հիմա ինչ անում են՝ իրենց են անում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան