Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք, մահացել է 58 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրակացական «Առաջին ալիք»-ը։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 53 747 թեստ, այստեղից 33 312-ը՝ հակագենի արագ թեստով և 20 435-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական-9,52%, վերջին 14 օրը -10,84%, վերջին 7 օրը - 0,84%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 528 043 դեպք: Ապաքինվել է ևս 5 041 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 463 306:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 6 891 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 038 292 մարդ, օրական՝ 28 196:
Կարանտինային գոտում է 95 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 7 356-ը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից
- ՌԴ ՊՆ-ն Աֆղանստանից տարհանել է Ռուսաստանի, ՀԱՊԿ երկրների և Ուկրաինայի քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին