Րաֆֆի Ասլանյանը՝ ՔՊ-ականներին. Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք
Նախկին դատախազ, այսօր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որ ավելի վաղ աշխատել է ոստիկանությունում ու պաշտպանության նախարարությունում, գրում է.
«Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով։ Գիտեի, որ պոպուլիզմն այս մարդկանց կերել է, բայց որ դրա արդյունքում նաև հիշողությունն են կորցրել, այսօր ակնհայտ դարձավ։
Առայժմ փակագծեր չեմ բացում, պարզապես խելոք մնացեք տղե’րք, հերոս մի ձևացեք, նույնիսկ կասեի՝ մի քիչ էլ գլուխներդ կախ ման եկեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Գեներալն իրեն դրսևորեց գեներալի պես
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա