Ռուսական ռազմական ինքնաթիռները Քաբուլից տարհանել են ռուսներին և ԱՊՀ երկրների քաղաքացիներին
Չորս ռուսական ռազմական ինքնաթիռներ Քաբուլից տարհանել են ռուսներին և ԱՊՀ երկրների (Բելառուս, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան) և Ուկրաինայի քաղաքացիների: Նրանք բոլորն արդեն մեկնել են Ռուսաստան: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ օգոստոսի 25 –ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ երկրների և Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանում Աֆղանստանի Հանրապետությունից», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: