Դուք 2018-ին ստացել էիք երկաթ-բետոնե մադատ, որը մսխել եք, որևէ բան չեք արել ձեր խոստումներից․ Քրիստինե Վարդանյան
Կա քաղաքական մեծամասնություն, որն ասում է, թե ունենք այնքան ուժ, որ կարող ենք անել ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Ես և շատ մարդիկ ուրախ կլինեինք, որ հաջողեիք և այն ինչ ասել եք 2018-ին, գոնե կեսն իրականացնեիք։Ասել եք մի բան, բայց արել եք լրիվ հակառակը։ Ասել եք՝ ժամկետնանց վարկերը պետք է զրոյացնեք։ Ասել եք՝ բիզնեսն ու քաղաքականությունը իրարից պետք է տարանջատել։ Ու ի՞նչ եք արել։ Այս ընթացքում հարկերը բարձրացել են, սովորական մարդու սառնարանում ոչ մի բան չի փոխվել։ Ձեր ցուցակում Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկն է։ Այս պայամաններում եկել եք, ասում եք հաղթել ենք, ստացել ենք պողպատե մանդատ, եկեք համագործակցե՞նք։ Դուք 2018-ին ստացել էիք երկաթ-բետոնե մանդատ, որը մսխել եք։ Որևէ բան չեք արել ձեր խոստումներից, հիմա եկել եք առաջարկում եք համագործակցություն»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ իշխող ուժի հետ համագործակցությունը բացառում է, քանի որ խոսքն այստեղ երկրի անվտանգությանն է վերաբերում։
«ՀՀ -ի շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք հակասում եք ՀՀ շահերին։ Հայաստանի հանրապետությունը հիմա մի խնդիր ունի՝ անվտանգությունը։ Դուք ոչ միայն չեք կարող անվտանգությունն ապահովել, այլև դուք սպառնում եք անվտանգությանը։ Եվ այստեղ է, որ չենք կարող համագործակցել»,- իր ելույթում ասաց պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան