«Խորհրդարանում միջադեպերի պատճառներից մեկը ԱԺ նախագահի կողմից անհարկի կիրառվող կարգապահական միջոցներն են»
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ.
«Վերջին շրջանում ՀՀ ազգային ժողովում քննարկումները զուգորդվում են վիրավորանքներով, հայհոյանքներով և բռնություններով:
Դատապարտելով երկրի առաջին ներկայացուցչական հարթակում նման վարքագիծը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը գտնում է, որ պատճառներից մեկը Ազգային ժողովի նախագահի կողմից անհարկի կիրառվող կարգապահական միջոցներն են:
Կարգապահական միջոցը իրավաբանական պատասխանատվության տեսակ է, որը վրա է հասնում իրավական նորմի կարգադրագրերի խախտման հետևանքով և հանդես է գալիս իրավախախտի նկատմամբ պետական հարկադրանքի միջոց կիրառելու ձևով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառելու կարգապահական միջոցներ..:
Կարգապահական միջոցներից է նաև խոսափողի անջատումը, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկումը, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկումը:
Վերջին իրադարձությունները, մասնավորապես պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կապված դեպքը, վկայում են այն մասին, որ պատգամավորների նկատմամբ ԱԺ նախագահի կողմից կարգապահական միջոցների կիրառումը հիմնականում դրսևորվում է նրանց կողմից հայտնած կարծիքի կապակցությամբ:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը գտնում է, որ հայտնած կարծիքի համար ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով պատգամավորի նկատմամբ չի կարող պատասխանատվության միջոց, այդ թվում՝ կարգապահական միջոց կիրառվել: Ըստ Սահմանադրության նշված նորմի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Սահմանադրության այս նորմին հակասող որևէ օրենք չի կարող կիրառվել պատգամավորի նկատմամբ:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կոչ է անում՝
1. ՀՀ Ազգային ժողովի նախագահին և նրա տեղակալներին՝ պատգամավորների նկատմամբ չկիրառել կարգապահական միջոցներ կապված նրանց կողմից կարծիք հայտնելու և քվեարկության հետ.
2. Իրավապահ մարմիններին՝ քննության առնել անվտանգության աշխատակիցների կողմից պատգամավորների նկատմամբ, ինչպես նաև պատգամավորների կողմից մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերը և համապատասխան ընթացք տալ դրանց»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ
- Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան
- Ստեփան Դանիելյան. Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան դեկտեմբերին է լինելու
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
- Կարեն Մեժլումյան. Ամեն ինչ պարզ է. Նիկոլը որոշել է ԱԺ-ում պրովոկացիաներ անել
- Հայհոյող Հրաչյա Հակոբյանին դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանի մազերը քաշելով փորձեցին նրան դուրս բերել Աժ դահլիճից
- ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը մարմնական վնասվածք է ստացել
- «Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք, քաշքուկ ԱԺ-ում
- Փաշինյանին ուղղված հարցերի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աննա Մկրտչյանը դուրս հրավիրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան