Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ՝ միայ ազգային նվաստացում.Աննա Գրիգորյան
«Ուզում եմ հիշեցնել, որ Գորիս -Կապան, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհն այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում, առանձին հուշագրով ստորագրել ու հանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպես է ապահովելու Սյունիքի անվտանգությունը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան և տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը փակել է այդ ճանապարհը և մեր հայրենակիցներին գիշերով թողել այնտեղ:
Գրիգորյանը շեշտեց, որ միայն ռուս խաղաղապահների միջամտությունից հետո է հնարավոր եղել այնտեղից հանել ՀՀ քաղաքացիներին:
Պատգամավորը շեշտեց, որ երկու օր է իշխող ուժը խոսում խաղաղությունից և նշեց, որ նման ձևով խաղաղություն չեն կառուցում
«Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ՝ միայ ազգային նվաստացում»,-շեշտեց «Հայաստան» խմբակցության կին պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան