Ավստրալիան Աֆղանստանից տարհանել է չորս հազար մարդու
Ավստրալիան ութ օրվա ընթացքում տարհանել է մոտ 4000 մարդու Աֆղանստանից, ինչը երեք անգամ ավելի է, քան ենթադրվում է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Անցած գիշեր մոտ 1200 մարդ է տարհանվել Քաբուլից Ավստրալիայի վեց չվերթով և Նոր Զելանդիայի մեկ չվերթով», - ասել է Մորիսոնը:
Նրա խոսքով՝ տարհանվածների թվում կան ավստրալացիներ, աֆղանցիներ և այլ երկրների քաղաքացիներ:
«Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ մոտ ութ հազար մարդ է տարհանվել այս գործողության արդյունքում վերջին ութ օրվա ընթացքում ՝ օգտագործելով 29 չվերթ: Այժմ սա թերևս երեք անգամ ավելի է, քան մենք սպասում էինք», - ասել է վարչապետը:
Տարհանումը կատարվում է ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով, որոնք թալիբների վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանից փախստականներին տեղափոխում են Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմակայաններ, այնուհետև ուղարկվում են Ավստրալիա։
Վարչապետի խոսքով՝ 639 տարհանվածներն արդեն ժամանել են Ավստրալիա, այդ թվում՝ 220 մարդ, որոնք ժամանել են հինգշաբթի օրը: Covid-19 համաճարակով պայմանավորված, նրանք մնալու են երկու շաբաթ կարանտինի մեջ։