
Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը «Հրատապ» վերտառությամբ ահազանգ է հնչեցրել Ֆեյսբուքի իր էջում.
«Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդատար, որոնցում կան երեխաներ:
ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում են, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:
Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։