Այս պահին ՀՀ տարածքի գլխավոր ճանապարհի մի հատվածը Ադրբեջանը փակել է, սրանք եկել ու էլի «մարտի 1», «մարտի 1». Սաղաթելյան
«Այս իշխանությունները երեք թեմա ունեն՝ «հոկտեմբերի 27», «մարտի 1», Պողոոս Պողոսյան: Այսինքն քննարկում ենք երկրի ապագան, անելիքները, երկրի առջև կանգնած մարտահրավերները, իրենք շարունակ խոսում են նրանից, ինչից երեք տարի խոսում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ այս քաղաքական մեծամասնությունը որևէ կապ և առնչություն չունի մեր ժողովրդի և պետության շահերի հետ:
Ի. Սաղաթելյանի խոսքով, շատ է խոսվում համագործակցության մասին. «Մենք շատ հստակ ասում ենք՝ սատանայի հետ էլ կհամագործակցենք հանուն մեր պետության և ժողովրդի, սակայն սա չարիքի կառավարություն է: Այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքի գլխավոր ճանապարհի մի հատվածի գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, սրանք եկել ու էլի «մարտի 1», «մարտի 1»»:
Ընդդիմադիր փոխխոսնակն ասաց, որ իշխանությունը սադրանքներով հասարակության ուշադրությունը շեղում է կառավարության բուն ծրագրից:
«Կառավարության ծրագրում շատ հստակ, անկեղծորեն նկարագրել են, որ մեր վրա հույս չդնեք, մենք գնալու ենք նոր կապիտուլյացիայի»,- ընդգծեց Ի.Սաղաթելյանը:
Խոսելով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միադեպերի մասին, նա ասաց, որ «Հայաստան» խմբակցությունից 6-7 հոգի տարբեր վնասվածներ են ստացել: Նրա խոսքով, երեկ տեղի ունեցածը ծրագրավորված էր:
«Իրենք ամեն ինչի ընդունակ ենք, իսկ ես իմ ընկերների հետ ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց Ի.Սաղաթելյանը:
Նա համոզված է, որ այս խորհրդարանը երկար կյանք ունենալ չի կարող, քանի որ ամենակարևորն ու գլխավորը՝ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարված չէ, ճգնաժամի պատճառը դեռ կա, հետևանքները վերացված չեն, գնալով խորանում են:
«Չի կարող այն իշխանությունը, որ իր պետության և ժողովորդի գլխին բերել է այսքան փորձանք, երկար կյանք ունենա»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովում
- Արթուրիկի վրա, որ կինս ձայնը բարձրացնում էր, արտասվում էր. Վահե Հակոբյանը՝ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի մասին
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- ՔՊ-ական պատգամավորները հարվածում են Վահե Հակոբյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան