Իրանագետ. Էբրահիմ Ռայիսիի հետաքրքիր կադրային քաղաքականությունը
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
«ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին մինչ այդ պահն աչքի է ընկել ինքնատիպ կադրային քաղաքականությամբ, որ նույնիսկ Իրանի պահպանողական ճամբարում է ոչ միանշանակ ընդունվում ու ենթարկվում է սուր քննադատության։
Նա կատարել է հերթական անսպասելի ու ոչ այդքան տրամաբանական նշանակումը։ ԻԻՀ նախագահական ընտրություններում իր մրցակիցներից պահպանողական Մոհսեն Ռեզայիին նշանակվել է տնտեսական գծով նախագահի տեղակալ։
Թեպետ Մոհսեն Ռեզային ունի Թեհրանի համալսարանի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, բայց գրեթե երբեք չի զբաղվել տնտեսագիտությամբ։ Նա համարվում է երդվյալ ԻՀՊԿ-ական։ Կանգնած է այս կառույցի ստեղծման ակունքներում՝ 1981-1997 թթ եղել է ԻՀՊԿ հրամանատար, մասնագիտական կյանքի մեծ մասն անց է կացրել ուժային համակարգում։ Ունի ԻՀՊԿ գեներալի կոչում։
Եթե նայենք Է. Ռայիսիի կաբինետին, ապա մի մասը ԻՀՊԿ-ից են մյուսը՝ Հոգևոր առաջնորդի գրասենյակին հետ առնչվող տարբեր կառույցներից։
Մ. Ռեզայիի նշանակման պարագայում «տնտեսություն» բառն, ըստ երևույթին, կարող ենք չտեսնելու տալ, քանի որ նրա կենսագրությունն հուշում է, որ զբաղվելու է ոչ այնքան ու ոչ միայն տնտեսությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանը սկսում է նախագահ Ռաիսիի կառավարության թեկնածությունների քննարկումը
- Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 73 երկրների 115 պաշտոնյաների ներկայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին