14 ժամ է ՀՀ-ի հարավը կտրված է հյուսիսից, իսկ Փաշինյանը ԱԺ-ում հոխորտալով շարունակում էր կառավարության ծրագրից խոսել. Լիլիթ Գալստյան
«Հայաստանում չկա պետականություն, Հայաստանում ինքնիշխանության կորուստ ենք արձանագրում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ արդեն 14 ժամ է Հայաստանի հարավը կտրված է հյուսիսից, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոխորտալով շարունակում էր կառավարության ծրագրից խոսել ու ներշնչել հայ ժողովորդին, թե ապագա կա:
«Նրանց հետ ոչ միայն ապագա չկա, նույնիսկ մեր ներկան է կործանված»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լ. Գալստյանի խոսքով, պետք է արձանագրել հերթական անգամ այս իշխանությունների անկարողությունը, մեր հայրենիքի ու պետականության հետ կապ չունենալը:
«Այս պարագայում երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում Բարդուղիմոսյան գիշեր էր կազմակերպվել և հաշվեհարդար, որ տեղի ունեցավ ընդդիմության նկատմամբ, իսկ ինքը ճիզվիտային հրճվանքով հետևում էր, թե ինչ է կատարվում Աժ-ում»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերը նաև սահմանին կատարվող դեպքերից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:
Լիլիթ Գալստյանը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը մահացել է, ՀՀ-ում պառլամենտարիզմ չկա, քաղաքական մեծամասնությունը քաղաքական խոսք լսելու ունակություն իսկ չունի:
«Օգոստոսի 2-ից, երբ ԱԺ-ն սկսեց իր աշխատանքները, կալաշնիկովով զինվորների առատությունը, ՊՊԾ ողջ գնդի ներկայությունը, ՊՊԾ-ի ուղղորդված, հրահանգավորված հարձակումներն ընդդիմության վրա՝ այս ամենը խոսում է իշխանության անտանելի վախերի, նույնիսկ պետականության կորստի և մեր հողային զիջումների հաշվին սեփական իշխանությունը պահելու, նրանց անունակության մասին»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին ՀՀ տարածքի գլխավոր ճանապարհի մի հատվածը Ադրբեջանը փակել է, սրանք եկել ու էլի «մարտի 1», «մարտի 1». Սաղաթելյան
- Չալաբյանը՝ ԱԺ ընդդիմությանը. Չներքաշվել այս կործանարար խաղի մեջ
- Մենք մերժում ենք առանց հիմքերի Ադրբեջանի հետ խաղաղության խաբկանքի մեջ մտնելը.Սեյրան Օհանյան
- Կրկին ասում եմ՝ կանգ առեք. Արթուր Վանեցյան
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Սադրանքի մեջ է ներքաշվել Սեյրան Օհանյանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան