Կառավարության, այսպես կոչված, ծրագիրը պարունակում է լուրջ ռիսկեր. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է.
«Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց և իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր:
Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ:
Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ:
Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում: Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:
Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է:
Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- 14 ժամ է ՀՀ-ի հարավը կտրված է հյուսիսից, իսկ Փաշինյանը ԱԺ-ում հոխորտալով շարունակում էր կառավարության ծրագրից խոսել. Լիլիթ Գալստյան
- Եթե այդքան դուխ չունես, ապա ինչո՞ւ ես ելել ԱԺ-ում ու գարշահոտանք ես տարածում. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին
- Ստեփան Դանիելյան. Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս և նոր քաղաքական բաժանում գծել
- Աժ-ում Վազգեն Սարգսյանն ուղղակի և անուղղակի մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ. Վանեցյան
- Այս պահին ՀՀ տարածքի գլխավոր ճանապարհի մի հատվածը Ադրբեջանը փակել է, սրանք եկել ու էլի «մարտի 1», «մարտի 1». Սաղաթելյան
- Չալաբյանը՝ ԱԺ ընդդիմությանը. Չներքաշվել այս կործանարար խաղի մեջ
- Մենք մերժում ենք առանց հիմքերի Ադրբեջանի հետ խաղաղության խաբկանքի մեջ մտնելը.Սեյրան Օհանյան
- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 70 կողմ ձայներով ընդունեց կառավարության ծրագիրը
- Կրկին ասում եմ՝ կանգ առեք. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով
- Գեղամ Նազարյան. Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովում
- «Խորհրդարանում միջադեպերի պատճառներից մեկը ԱԺ նախագահի կողմից անհարկի կիրառվող կարգապահական միջոցներն են»
- Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ
- Վերջին երեք տարիների և նախորդող տարիների բանակցությունների բոլոր փաստաթղթերը թող հրապարակվեն․ Վարդևանյան
- Այս երեք տարիներին ինչ հայտարարել եք 90 տոկոսով հակառակն եք արել․ Աղվան Վարդանյան
- Դուք 2018-ին ստացել էիք երկաթ-բետոնե մադատ, որը մսխել եք, որևէ բան չեք արել ձեր խոստումներից․ Քրիստինե Վարդանյան
- Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան
- Ձեր խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում. Էլինար Վարդանյան՝ իշխանությանը
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- ԱԺ-ում կատարվածը Վահե Հակոբյանին հիշեցրել է «Երալաշ»-ը
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
- Կարեն Մեժլումյան. Ամեն ինչ պարզ է. Նիկոլը որոշել է ԱԺ-ում պրովոկացիաներ անել
- Հայհոյող Հրաչյա Հակոբյանին դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- «ՀՀ-ում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ ՔՊ-ն է Փաշինյանի գլխավորությամբ». հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան