Մարությանը կարող է աչք փակել ակնհայտ ապօրինությունների վրա, ինչի՞ դիմաց
Ազատության հրապարակում աջ ու ձախ մեծ արագությամբ ընթացող հեծանիվների, մոտոցիկլետների, ավտոմեքենաների, ինքնագլորների վարձույթը շարունակվում է՝ չնայած խնդրի մասին բարձրաձայնմանն ու դրան հետևած քաղաքապետարանի խոստմանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Panorama.am-ը «Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի» հրապարակմամբ անդրադարձել էր Ազատության հրապարակում ծավալվող ապօրինի բիզնեսին, դրա չկանխարգելմանն ու սրընթաց մեքենաների՝ քաղաքացիներին պատճառած մարմնական վնասվածքներին։
Panorama.am-ը կասկած էր հայտնել՝ եթե Երևանի կենտրոնում որոշ մարդկանց ապօրինի, առանց թույլտվության գործունեությունը շարունակվում է, ապա դրանից մասնաբաժին ունի նաև Երևանի քաղաքապետը։
Ի պատասխան, հրապարակումից ժամեր անց քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների գործողությունները շարունակական են լինելու՝ մինչև հրապարակը վերջնականապես մաքրվի հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից»։
Քաղաքապետարանի խոստումից հինգ օր անց՝ օգոստոսի 25-ի երեկոյան Panorama.am-ի թղթակիցը եղավ Ազատության հրապարակում։ Վարձույթի կետերը կան, վարձակալողները՝ նույնպես։ Չկային վերահսկողը, ապօրինություն կանխողն ու պետության անունից հանդես եկողը։
Սա այն դեպքում, երբ տասնյակ ոստիկաններ են ուղարկվել ֆիգորոդոկ՝ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ։ Քաղաքապետի նման վերաբերմունքն ու հետևողական անգործությունը խոսում է երկու բանի մասին. նա թքած ունի քաղաքացիների անվտանգության վրա, կարող է աչք փակել ակնհայտ ապօրինությունների վրա։ Հետաքրքիր է՝ ինչի՞ դիմաց։
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի բաժնից հայտնել էին. «Ազատության հրապարակում գործունեություն ծավալողների մասին տեղեկություններ չկան, քանի որ 2021թ-ի հուլիսի 1-ից Ազատության հրապարակում որևէ տնտեսվարողի հեծանիվների կամ մանկական ավտոմեքենաների վարձույթի գործունեություն իրականացնելու թույլտվություն չի տրվել»։
Լուսանկարներն արվել են օգոստոսի 25-ի երեկոյան։
Հարակից հրապարակումներ`
- Ահազանգ. Ֆիզգորոդոկում մարդ են առևանգել
- ՀԿ-ները դատապարտում են ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի զավթումը և ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը
- Մորը կարմիր բերետավորներից պաշտպանելու համար երիտասարդի դեմ քրգործ են հարուցել. «Ֆիզգոռոդոկի» բնակիչ
- «Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց
- Երևանի քաղաքապետարանն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան