Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
«Խոսքը 21 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանապահների»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածն ադրբեջանցիների կողմից փակելու մասին։
Նա նշեց, որ պաշտոնապես ասում են՝ դանակահարության վերաբերյալ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կոչ են անում՝ եթե ադրբեջանական կողմն այդպիսի հիմնավորումներ ունի, որ նման բան եղել է, թող փոխանցի իրենց, որպեսզի իրենք էլ հետաքննենք, հասկանան, թե ինչ է։
«Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև և ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Էլի եմ ասում՝ եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ. «Այնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ: Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել, այնպես ենք պայմանավորվել, որ տրանսպորտային երթևեկությունը կարգավորենք և երաշխավորենք, այդ աշխատանքները կշարունակվեն:
Ռազմավարական առումով, իհարկե, Հյուիսի-հարավ ճանապարհի կառուցումն է լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաև Շուռնուխ և Որոտան համայնքների ճանապարհների լավարկման հետ կապված աշխատանք է սկսված, որը մենք հիմա պարզապես կարգացնենք»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Վանեցյան. Ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով
- Մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով. Աբրահամյան
- Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ՝ միայ ազգային նվաստացում.Աննա Գրիգորյան
- ՊՆ. ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել
- Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ
- Մեր քաղաքացիները մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները. Էլիբեգովա
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում