12:21 26/08/2021

Մենք մերժում ենք առանց հիմքերի Ադրբեջանի հետ խաղաղության խաբկանքի մեջ մտնելը.Սեյրան Օհանյան

«Այստեղ պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է ու պարտվողական քայլերի շարունակականությունն է, նաև այս վերջին տարիների և նախընտրական ժամանակահատվածում ատելության, մուրճ ճոճելու քայլերը և ղեկավարության ոչ վայել արտահայտությունները»,-անդրադառնալով Աժ-ում նախորդ օրը տեղի ունեցած ծեծկռտուքին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և իր ու խմբակցության անունից ներողություն խնդրեց կատարվածի համար:

Նրա կարծիքով, կատարվածի պատճառն ԱԺ-ն յուրահատուկ ռազմական վիճակի վերածելն ու կողմնակալ մոտեցումն է:

«Գլուխ ջարդելու և «արա»-ով խոսելով բախում հրահրելը և այն տեսարանի վերածելը, անվտանգության աշխատակիցների շատ դանդաղ վարքագիծն ամբողջական քրեաիրավական գնահատականի պետք է արժանանա»,- Հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ ընդդիմադիրներից ոչ մեկն ավելորդ դիրքի և գովասանքի կարիք չունի, և անկախ ամեն ինչից անձի անձնական արժանապատվությունն է անձի ամենկարևոր սեփականությունը և պահանջեց, որ կատարված գործընթացը քննարկման առարկա դառնա ԱԺ խորհրդի արտահերթ նիստում:

Ըստ Օհանյանի, քաղաքական մեծամասնության ելույթների մեջ որևիցե մի ինքնաքննադատության, քննադատության և իրավիճակի հստակ գնահատականի մասին խոսք չի եղել և հավելեց, որ այնպիսի տրամադրությունն է տիրում, որ կառավարությունն ինչ բերի ԱԺ՝ այն էլ կքվեարկեն:

«Մեկ անձի իշխանությունը շատ վտանգավոր է, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում»,-հայտնեց Օհանյանը և անցավ կառավարության ծրագրի բովանդակությանը, նշելով. «Ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին, անհամապատասխանություն կա  ռիսկերի, վտանգների և ծրագրերի բովանդակության միջև, որը հիմնական և գլխավոր թերությունն է»:

Սեյրան Օհանյանի խոսքով, ծրագրով տպավորություն է ուզում ստեղծվել, որ նախորդ երեք տարիներին, հատկապես մեկ տարում, մեր երկրում ոչինչ չի փոխվել, չեն փոխվել պետության սահմանները, տարածաշրջանում պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն եղել ահռելի անորոշություններ երկրի համար:

Բանախոսը պնդեց, որ խորհրդարնական մեծամասնությունը պետք է քաջ գիտակցի և հասկանա, որ դրա պատասխանատուն այսօրվա քաղաքական իշխանությունն է:

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավորի՝ ծրագրում չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունության և սպառնալիքների և դրանց ուժգնացման վերաբերյալ, իսկ տարածաշրջանային դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել  պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել և ունենալ զինված ուժերի զարգացման, կամ բարեփոխումների պլան:

Նա շեշտեց, որ պետական կառույցները պետք է գնահատական տան և Ադրբեջանին և Թուրքիային, որը չկա և ծրագիրը չի համապատասխանում Արցախի և Հայաստանի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին:

«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը»,-հայտնեց Սեյրան Օհանյանը և հավելեց, որ ընդդիմությունը կողմ է տարանցիկ պետության դերակատարությանը, բայց միայն ազգային շահից բխող խելամիտ լուծումների դեպքում, և հավելեց. «Այս պահին ճանապարհների շրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման»:

Որպես ասվածի օրինակ, բերվեց Սյունիքի  ռազմավարական կետերը Ադրբեջանին ժամանակավրեպ հանձնելու հետևանքները:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հայտնեց, որ Հայստան դաշինքը կողմ է թուրք-ադրբեջանական ագրեսիայի միջազգային ճանաչմանը:

«Անվտանգության թեմաներով չի կարելի այդքան շատ լոզունգներով խոսել, քանի որ հնչաց խոսքերն առաջին հայացքից կարող է հաճելի թվալ, բայց ազգային և միջազգային երաշխիքների համար խիստ վտանգավոր են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Օհայանը հայտնեց, որ լսել է բանակի վերաբերյալ խորհրդարանում հնչած  բոլոր ելույթները և վիրավորանքները և իր մոտ տպավորություն է ստղծվել, որ ինքն է այսօր պաշտպանության նախարարը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությունն է և խորհուրդ տվելց այդ կաղապարից դուրս գալ, քանի որ այդ անտեղի խոսակցություներով բանակին ամենամեծ հրավածն են հասցնում: 

Նկատելով, որ բանակից խոսում են մարդիկ, որոնք տեղյակ չեն դրանից՝ Օհանյանը պահանջեց որ այդ հարցերով փակ քննարկում կազմակերպվի ՊՆ-ում:

Հայաստան խմբակցության պատգամավորը հայտնեց, որ նախորդ օրը ինքն առաջին հերթին պաշտպանում էր ներկայիս Նախարար Արշակ Կարապետյանին, քոնի որ այդ թերությունները եղել են և այսօր էլ կան:

«Մի անձնավորություն, որը որ մարդկային և մտերիմ հարաբերությունները մեկ վայրկյանում փողոցային կանացի բանբասանքի է վերածում իր հետ խոսելու բան չունեմ»,-ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ իր հետ «արա»-ով խեսելուն անդրադարձավ Օհանյանը և վերջում հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը չի մասնակցի ծրագրի քվեարկությանը, քանի որ իշխող խմբակցությունը կապահովի նրա դրական ելքը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}