Քութայիսիում կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերությունից հետո մահացել է
Քութայիսիի «Բոմոնդ» կլինիկայում կորոնավիրուսով վարակված 24-ամյա կինը կեսարյան հատումից հետո մահացել է: Jnews-ի հաղորդմամբ, «Ինտերպրես»-ին կլինիկայի կորոնավիրուսային բաժանմունքի մենեջեր Մամիա Կիպիանին հայտնել է, որ օգոստոսի 20-ին հիվանդը Բաթումիից ծանր վիճակում ընդունվել է հիվանդանոց:
Կինը հղիության 36-րդ շաբաթում էր, կեսարյան հատման էր ենթարկվել, որից հետո նրան ընդունել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Չորս օր անց հիվանդը մահացել է:
Կլինիկայում բացատրում են, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նրա թոքերի 70%-ը ախտարված է եղել:
Բժշկի խոսքով, հիվանդը չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչ վերաբերում է նորածին երեխային, ապա նրա վիճակը բավարար է:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք, մահացել է 58 մարդ
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է երկու անգամ պատվաստված անձ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք, մահ՝ 60 անձ
- Վրաստանում պատվաստվել է 938 705 մարդ, օգոստոսի 20-ին իրականացվել է 28 555 պատվաստում