Ահազանգ. Ֆիզգորոդոկում մարդ են առևանգել
Ոստիկանները առևանգել են Գիտությունների թեկնածու, Կոսմոլոգիայի և աստրոֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Խաչատրյան Հարությունին: Այս մասին ահազանգում է Սեդա Գրիգորյանը.
«Քանի դեռ մենք Գորոդոկի այլ հատվածում զբոսնում էինք Սեբաստացիների հետ, ոստիկանությունը եկավ, նորից ստանձնեց կառուցապատողի անձնական թիկնազորի պարտականությունը, արտոնող ապօրինի շինաշխատանքների շարունակումն ու ԱՌԵՎԱՆԳԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ!
Հիշեցնում եմ, որ քաղաքապետարանում նոր հանդիպումը կեսօրին է նշանակված, կառուցապատողն ու ոստիկանությունը համատեղ արհամարհում են քաղաքապետարանի դրած պայմանը։
Սա ա ձեր դեմքը. նախահարձակ լինել խաղաղ բնակիչներին ու ահաբեկել։
Էս բեսպրեդելը մեր գլխին բերողներին հերթով պատասխանատվության ենք ենթարկելու։
ԲՈԼՈՐԻՆ ԿԱՆՉՈՒՄ ԵՆՔ ՇՏԱՊ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՖԻԶԳՈՐՈԴՈԿՈՒՄ»։
Հարակից հրապարակումներ`
- Կառուցապատողը չի պատասխանել մի շարք հարցերի․«Ֆիզգոռոդոկ»-ի բնակիչ
- ԿԳՄՍ-ն ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև մի հողակտորը հանել այդ տարածքից
- «Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան