«Հրապարակ». ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը ևս հեշտությամբ չի լուծվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցը ևս հեշտությամբ չի լուծվում։ Ընդդիմությանը 3 փոխնախագահի պաշտոն է բաժին հասնում, տեղեկացանք, որ երկուսի հարցում արդեն կա որոշակիություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը կզբաղեցնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Մեր տեղեկություններով, ՊՈւ-ն ամեն ինչ արել է, որպեսզի Տիգրան Աբրահամյանը ստանձնի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, քանի որ լավատեղյակ է պաշտպանական և սահմանային խնդիրներից, սակայն «Հայաստան» դաշինքը չի համաձայնում։ Թերևս այդ պաշտոնում կնշանակվի Արթուր Ղազինյանը, որը, ի դեպ, բանակում չի ծառայել։
Ինչպե՞ս է չծառայած Ղազինյանը պատկերացնում իր աշխատանքն այդ հանձնաժողովում՝ երեկ հետաքրքրվեցինք նրանից։ «Ես չգիտեմ՝ Դուք ի՞նչ եք հասկանում ծառայություն ասելով, պետությանը ծառայում են տարբեր ձևով, ես ծառայությունս մատուցել եմ այնպիսի ձևով, որպեսզի բանակում հանգիստ լինի, սահմանին կրակոց չլինի, իմ ծառայությունը դրսևորվում է նրանում, որ օրենսդիրը սահմանել է ընթացակարգ՝ գիտությունով զբաղվող մարդկանց գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով նրանց տրվել է հնարավորություն տարկետման՝ պայմանով, որ նրանք պետք է պաշտպանեն ատենախոսություն և ամենակարևորը՝ հետագայում զբաղվեն գիտական գործունեությամբ, ես դրանով եմ զբաղվել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան