Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անն Լույոն։ Այդ մասին ֆեյսբույան իր էջում գրել է արդեն նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթթը։ Նշանակման մասին իրավական ակտը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության էջում օգոստոսի 5-ին։
«Մաղթում ենք նրան հաջողություններ այդ դժվարին ու հետաքրքիր առաքելության մեջ»,-գրել է դեսպան Լաքոթթը։
Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ, Ժոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:
Կենսագրական տվայլներ
Անն Լույո, ծնված՝ 5 սեպտեմբերի 1963թ.
- Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ
- Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)
- Ռուսերեն լեզվի լիսանս
Երկրորդ կարգի լիազոր նախարար
Զբաղեցրած պաշտոններ
1989-1992 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)
1992-1995 Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում
1995-1998 Առաջին քարտուղար Մոսկվայում
1999-2001 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)
2005-2007 (Միջազգային համագործակցություն և զարգացում)
2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում
2015-2018 Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)
2018թ. մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում
Պարգևատրումներ
Արժանիքի ազգային շքանշանի ասպետ
Լեզուների իմացություն
Անգլերեն
Իսպաներեն
Ռուսերեն
Հունգարերեն
Պորտուգալերեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան