Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի Մարտակերտի շրջանի առանձնատներից մեկում հայտնաբերված և բերման ենթարկված ադրբեջանցի զինծառայողի փաստը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։
Միաժամանակ Ադրբեջանը սպառնում է՝ զինծառայողին առաջիկա ժամանակահատվածում չվերադարձնելու պարագայում «հակաահաբեկչական օպերացիա կիրականացնի»։
Ակնհայտ է, որ Արցախի Մարտակերտ քաղաքում, Շուշիի Մխիթարաշեն գյուղում և Գորիս-Կապան միջպետական մայրուղում տեղի ունեցած սադրանքները փոխկապակցված են և տեղավորվում են անկայունացման ադրբեջանական ծրագրի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ, վերջին օրերին ադրբեջանական անկանոն կրակոցներ են արձանագրվել, կա տուժված առանձնատուն։
Մի խոսքով, Ադրբեջանը շարժվում է կանխատեսելի սցենարով, իսկ Հայաստանի իշխանությունը զբաղված է անձնական վրեժխնդրության և նեղ անձնային շահերին վերաբերող հարցերով»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Սրանց ամեն խոստում ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում
- Աղազարյանի ելույթն ահագին խինդ ու ծիծաղ ապահովեց. Տիգրան Աբրահամյան
- Էս կենդանության դրսևորման համար եք սրանց պահում, քեզ եմ դիմում ԱԱԾ տնօրեն․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այսօրվա սադրանքի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սարգիս Հովհաննիսյանն են
- Տիգրան Աբրահամյան. Հետաքրքրական է, որ ադրբեջանցի զինծառայողները նույն տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում
- Շուրջ 40 օր է տեղեկություններ չունենք Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Շուշիում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական սադրանք է