Տիգրան Աբրահամյան. Սրանց ամեն խոստում ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերի փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սրտի թրթիռով պատմում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն երկիրը ողբերգության հասցնելու հարցում և միայն «նախկիներն» ու իրենց մյուս քննադատներն են մեղավոր, ադրբեջանցիներն Գորիս-Կապան միջպետական մայրուղին երկրորդ հատվածից՝ Գորիս-Որոտան, փակեցին։
ՄԻՊ-ը որոշակի մանրամասնություններով անդրադարձել է ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա ադրբեջանական գործողություններին։
Այս ճանապարհի անվտանգության և առաջ եկած սպառնալիքների մասին շատ եմ խոսում, իսկ իշխանությունն անընդհատ պնդում է, թե իրենք «անտեսանելի մեծածավալ» աշխատանքներ են իրականացնում։
Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում»։
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- ՄԻՊ. Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան