Հարյուրավոր բեռնատարներ են մնացել Հայաստանում և Իրանում․ ճանապարհը փակ է
Հարյուրավոր բեռնատարներ են մնացել Հայաստանում և Իրանում, հնարավորություն չունենալով ուղերթներ իրականացնել, քանի որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները փակել են Սյունիքի մարզի Գորիս–Կապան ճանապարհահատվածը։Չորեքշաբթի չեղարկվել էին նաև Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով ընթացող ուղևորատար ավտոբուսների երթուղիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են փոխադրողների ներկայացուցիչները։
Օգոստոսի 25-ի երեկոյան հակառակորդը փակել է Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը, իսկ օգոստոսի 26-ին` Գորիս-Որոտան հատվածը։ Միևնույն ժամանակ Գորիս-Կապան մայրուղին ոչ միայն մարզային, այլև միջպետական նշանակություն ունի, քանի որ տանում է դեպի հայ-իրանական սահման։
Armenia Airways ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զարնաին, որը Թեհրան-Երևան-Թեհրան ցամաքային երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության սեփականատերն է, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել է, որ առավոտից չեղարկվել են բոլոր ուղերթները։
«Ճանապարհը փակ է, ոչ ոքի ներս և դուրս չեն թողնում։ Թեհրանից Երևան այսօր շտապ մեկնող ուղևորները ստիպված էին ավիատոմսեր ձեռք բերել։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով նրանք կկարողանան մեկնել միայն երկու օրից»,- ասել է նա։
Ինչպես նշեց Դավուդյան–Զարնաին, Աղվանի գյուղով Սիսիան-Մեղրի այլընտրանքային ճանապարհ կա, սակայն այն սարսափելի վիճակում է, ավտոբուսն այնտեղով պարզապես չի անցնի։
Հայաստանի տրանսպորտային առաքիչների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ Աղվանի գյուղով Սիսիանից Մեղրի ճանապարհահատվածը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծի մի մաս է և դեռ պետք է կառուցվի։ Այնտեղ փաստորեն նորմալ ճանապարհ չկա. ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար ոչ պիտանի, խորդուբորդ ճանապարհ է։
Բայց, ամենայն հավանականությամբ, շատերը ստիպված կլինեն օգտվել հենց այդ երթուղուց, քանի որ առավոտյան հարյուրավոր բեռնատարներ Իրանում և Հայաստանում չեն կարողացել բեռներ տեղափոխել այն պատճառով, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փակել է ճանապարհները։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Կանխատեսել ենք, որ այսպիսի իրավիճակներ կարող են լինել. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան