Արտակ Զաքարյան. Փաստերը աղավաղել չես կարող, դրանք չափից ավելի համառ են
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Նիկոլն ԱԺ-ում նորից աղավաղում ես Սերժ Սարգսյանի խոսքերը։ Այո՛ Ադրբեջանը երբեք չի համաձայնվել Հայաստանի դիրքորոշման հետ, երբե՛ք։ Եվ դա է եղել բանակցությունները փակուղի տանելու հարցը։ Դա է ասել Սերժ Սարգսյանը՝ 2018թ. ապրիլի 17-ին։
Իսկ դու մինչ այսօր չես հասկացե՞լ, թե ինչի համար էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։
Դու, որ քո բանակցային ապաշնորհ և տգետ քաղաքականության արդյունքում 2018թ աշնանից մտար թուրք-ադրբեջանական ծուղակի մեջ, գոնե ընթացքում չհասկացա՞ր, որ ապագա պատերազմն ես լեգիտիմացնում։
Քեզ, որ այդքան ասում էինք, ճչում էինք (2018-20թթ), որ մեկը մյուսի հետևից սխալներ ես անում, չէի՞ր լսում, թե՞ չլսելու էիր տալիս։
Հիմա Աժ ամբիոնը գրկել ու հրահրած պատերազմի արդարացման փորձեր ես անում, որ ի՞նչ անես։ Սեփական մեղքն ու պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելով, կառավարություն չեն ղեկավարում։
Փաստերը աղավաղել չես կարող, դրանք չափից ավելի համառ են։
Հ.Գ. 1
Իսկ գուցե վերջին տարիներին Ադրբեջանը հենց քեզ նման մեկի՞ն էր սպասում, և դրա համա՞ր չէր շտապում բանակցություններով խնդիրը լուծելու։
Հ.Գ. 2
Իսկ 44 օրյա պատերազմի ընթացքը և կառավարումը ո՞վ ձախողեց»։