Աժ-ում Վազգեն Սարգսյանն ուղղակի և անուղղակի մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ. Վանեցյան
«Ազգային ժողովում եղավ երկու հայտարարություն, որով՝ մեկն ուղղակի, մյուսն անուղղակի, սպարապետ Վազգեն Սարգսյանը մեղադրվեց ծանր հանցագործությունների մեջ»,- Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց՝ մեկը՝ պետական հեղաշրջում իրականացնելն էր, մյուսը՝ հայրենիքի դավաճան լինելը, որովհետև սպարապետ Վազգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար և այդ ժամանակահատվածում, անձամբ ինքը ճանաչում է բազմաթիվ մարդկանց, որոնք ազատվել են զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ երեկ Աժ-ում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը խոսել էր Վազգեն Սարգսյանի մասին, մասնավորապես նշելով.
«Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ. ուժային համակարգն ի՞նչ գործ ունի կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում»։
Իսկ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հայտարարել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են: Դա բոլոր ժամանակների մասին է»:
Հարակից հրապարակումներ`
- Կրկին ասում եմ՝ կանգ առեք. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Ի վերջո կարո՞ղ եք ներկայացնել, որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով
- Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին