Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
«Հասկանում եք՝ մենք հիմա այստեղ քննարկում ենք կառավարության ծրագիր, երեկ, առաջին օրն ունենում էինք բանավեճեր, բանը հասնում էր մարտերի, բայց մեր երկրի անվտանգությունը գտնվում է լուրջ սպառնալիքի տակ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նախ ընթերցելով ԱԱԾ տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելու վերաբերյալ:
Ա. Վանեցյանի խոսքով, թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ ու մինչ այս պահը տեղյակ չեն՝ արդյոք Սյունիքը կտրված է ՀՀ մյուս մարզերից, թե ոչ:
«Պաշտպանության նախարարն ասում էր՝ եթե Հայաստանի ինքնիշխան տարածքն անգամ մեկ սանտիմետր խախտեն, կիրառվելու է ուժ և թշնամին դուրս է շպրտվելու: Պարոն նախարար, խնդրում եմ ձեր մեկնաբանությունն այս հարցով՝ ի վերջո մեր միջպետական ճանապարհը մեր ինքնիշխան տարա՞ծքն է, թե՞ ոչ:
Եվ կուզեի որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադառնար այս հարցին և ասեր՝ ի վերջո ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ՝ միայ ազգային նվաստացում.Աննա Գրիգորյան
- Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ
- Մեր քաղաքացիները մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները. Էլիբեգովա
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան