Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք․ Իլհամ Ալիև
Եթե 2020 թվականի աշնանը պատերազմը չդադարեր, ապա Ադրբեջանը ավելի շատ կորուստներ կունենար: Այս մասին հինգշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարաններով և ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը: Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար բացարձակապես ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը կարող էր դժվարությունների բախվել Քարվաճառում և Բերձորում:
«Այս տարածաշրջանի կլիմայական պայմանները, լեռները կարող էին խնդիր ստեղծել մեզ համար: Բացի այդ, ձմեռն էլ մոտենում էր»,- նշել է նա:
Նոյեմբերի 9 -ին Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին հանձնվել են երեք շրջաններ՝ Ակնան, Քարվաճառը և Բերձորը:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի՝ հայատյացություն ու թշնամանք պարունակող ելույթները խաթարում են խաղաղությունը. ՄԻՊ
- ԳՇ պետի տեղակալ. «Ալիևի հայտարարություններն ավելի է բարձրացնում մեր զգոնությունը»
- Էդիկ Բաղդասարյան. Ալիևը դիմացը տեսնում է մի ազգ, որը չի ուզում իր սահմանը պաշտպանել
- Ալիև. Մենք ադրբեջանցիներին կվերադարձնենք Զանգեզուր
- Անդրանիկ Թևանյան. Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է թուլության նշան ու անցել գրոհի
- Մեհրիբանը խնդրել է Ալիևին այլևս «Nə oldu Pashinyan» չասել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան