Քայլիստ Հովիկը բացահայտ Էրդողանի լոբբինգով է զբաղված. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Քայլիստ Հովիկը (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյան), ով մշտապես աչքի է ընկնում իր տարատեսակ տգետ և զվարճալի մտքերով ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմադիր Արամ Վարդևանյանին ասել է. «Մարդու անմեղության կանխավարկածն ինչո՞ւ ես խախտում, Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ»...
Կա՛մ այս քայլիստ երեսփոխանն իրոք ապուշ է և չի հասկանում, թե ինչ է զառանցում ԱԺ ամբիոնից, կամ էլ թուրքական լրտես է... Հովիկը բացահայտ Էրդողանի լոբբինգով է զբաղված...
Հովիկ, այդպես լավ չէ, Արամ Վարդևանյանին դատի տուր և ձեզ սպասարկող վնգստացող դատավորներից մեկն անպայման քո օգտին վճիռ կկայացնի...
Սրանք բացահայտ ցույց են տալիս, որ Հայաստանի և հայության թշնամիներն են...»։
Հարակից հրապարակումներ`
- Աղազարյանի ելույթն ահագին խինդ ու ծիծաղ ապահովեց. Տիգրան Աբրահամյան
- Վերջին երեք տարիների և նախորդող տարիների բանակցությունների բոլոր փաստաթղթերը թող հրապարակվեն․ Վարդևանյան