Թույլ ու անպաշտպան ենք լինելու այնքան, քանի դեռ թիվ մեկ ամբիոնին մոտենալու հնարավորություն ունեն նազարյանները, աղազարյանները, սիմոնյանները. Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հետևելով ՀՀ ԱԺ ընթացիկ նստաշրջանի օգոստոսի 25-իաշխատանքին, նորից ու կրկին համոզվեցի, որ, մենք թույլ ու անպաշտպան ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ամբիոնից լուտանքներ թափող «շիշ բռնողի» բերանը փակելու համար Հայրենիքի պաշտպանության գործում իրական ներդրում ունեցած գեներալ-գնդապետը ստիպված կլինի դիմացինի «խոսքի իրավունքը» սահմանափակել հենց շշով, իսկ պատգամավորական աթոռին բազմած օլիգարխը, որ ընդամենը երեկ մկան ծակի համար պատրաստ էր տալ իր ամենասուրբը, այսօր թիվ մեկ ամբիոնից կճամարտակի բարձր մատերիաներից և, դեռ ավելին, կփորձի մեղադրել մի մարդու, ում ոտքերի տակ (սեփական կաշին փրկելու համար), ժամանակին գորգեր էր փռում... Իսկ այդ մարդը Վազգեն Սարգսյանն էր...
Նա, ով այս ամենը տեսնելուց, համոզված եմ, նրան ու նրա նմաներին լռեցնելու համար կօգտագործեր ոչ միայն շիշ...
Հետևություն՝ մենք թույլ ու անպաշտպան ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրի թիվ մեկ ամբիոնին մոտենալու հնարավորություն ունեն նազարյանները, աղազարյանները, սիմոնյանները.... մի խոսքով բոլոր նրանք, ովքեր օժտված են անիմաստ ու անբովանդակ խոսելու, բայց ոչ մտածելու ընդունակությամբ...»։
Հարակից հրապարակումներ`
- «Խորհրդարանում միջադեպերի պատճառներից մեկը ԱԺ նախագահի կողմից անհարկի կիրառվող կարգապահական միջոցներն են»
- Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ
- Սադրանքի մեջ է ներքաշվել Սեյրան Օհանյանը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Ստեփան Դանիելյան. Ֆորսմաժորային վիճակ է ստեղծվում Հայստանում և դրա հիմնական կուլմինացիան դեկտեմբերին է լինելու
- Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերը կդառնան քննության առարկա. Գլխավոր դատախազություն
- Նիկոլ Փաշինյանի հրահանգով ԱԺ-ում ձևավորվել են փողոցային կռվի խմբեր. Գեղամ Մանուկյան
- Հարձակում տեղի ունեցավ իմ վրա, ընդ որում՝ մի քանի հոգով. Արթուր Ղազինյան
- Գեղամ Նազարյանը հոսպիտալացվել է ԱԺ-ից
- Աժ-ում անցան հայհոյանքի. «Բ…-ի տղա արի այստեղ»
- Կարեն Մեժլումյան. Ամեն ինչ պարզ է. Նիկոլը որոշել է ԱԺ-ում պրովոկացիաներ անել
- Հայհոյող Հրաչյա Հակոբյանին դուրս հանեցին ԱԺ նիստերի դահլիճից
- Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա. Սեյրան Օհանյան
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան