Տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը մուտք է գործել Մարտակերտի տներից մեկը. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքի իր էջում փորձագետ Ալեն Ղուլյանը դիմել է Արցախի Հանրապետության ոստիկանությունը.
«ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն մամլո ծառայություն` համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը (նախնական տվյալներով` տանկիստ Ջամիլ Բաբաևը) մուտք է գործել Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել..
Հիմա գիտեմ, որ քնած եք, անուշ քուն եմ մաղթում.
Եթե դժվար չէ, առավոտվա կողմեր մի հատ հայտարարություն կտարածեք` իմանանք ինչա տեղի ունեցել։
Կանխավ շնորհակալ ենք»:
Նա նաև տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան