Մեր քաղաքացիները մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Մեր ներպետական ճանապարհների վերահսկողությունը Ադրբեջանի ձեռքում արդեն հասկացաք՝ ինչ խաղաքարտ է։ Մի թեթև իրանց սրտով չլինի մի բան՝ պարալիզացնելու են։
Կապիտուլյանտը, հիշում եք, որ վստահեցնում էր, թե մեր հողերը Սյունիքում ադրբեջանցիներին փոխանցվում են անվտանգութունը ապահովելու համար։
Արդյունքում, մի քանի ամիս անց մեր քաղաքացիները, այդ թվում կանայք և երեխաներ մեր իսկ տարածքում ծուղակի մեջ են մնում ցանկացած պահի, երբ դա կուզեն ադրբեջանցիները։
Իսկ հիմա պատկերացրեք, ինչ ա լինելու կոմունիկացիաների բացումից հետո»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում «հայկական ապաշրջափակումը» նշանակում է «Հայաստանի լիարժեք շրջափակում». Վարուժան Գեղամյան
- ԱԱԾ. Աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը բացելու ողղությամբ
- Ադրբեջանցիները հրաժարվում են բացել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, բանակցությունները առավոտ կշարունակվեն. ՄԻՊ
- Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
- Ադրբեջանցիները փակ են պահում Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատված. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան