Դեօկուպացիա չի՞ լինելու, Շուշիի, Հադրութի վրա խաչ ե՞նք քաշել. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին
«Ժողովո՛ւդ, դուք ներե՞լ եք ադրբեջանցիներին ու թուրքին, որ ձեր երեխաներին սպանել են: Իշխանությունները ներել են՝ ձեր անունից են ներել»,- «Հայելի» մամուլի ակումբում կազմակերպած ասուլիսում ՔՊ կուսակցությանը ձայն տված քաղաքացիներին դիմեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիմնավորելով, որ կառավարության 2021-26 թթ. ծրագրում չկա ոչ մի բառ Ադրբեջանին և Թուրքիային պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու մասին:
Անդրադառնալով այսօր խորհրդարանում ՔՊ-ի ընդունած կառավարության ծրագրի առանձին բաժիններին՝ բանախոսը նկատեց, որ ծրագրի արտաքին քաղաքականության գլխում չկա Արցախի գրավյալ տարածների դեօկուպացիայի խնդիրը, այն դեպքում, երբ ԱԳ նախարար Արա Այվազյանի ժամանակ մի քանի անգամ «դեօկուպացիա» տերմինն օգտագործվել է:
«Դեօկուպացիա չի՞ լինելու, Շուշիի, Հադրութի վրա խաչ ե՞նք քաշել»,- իշխանություններին դիմեց Աշոտյանը և պնդեց, որ ծրագրի գոնե բանակցային գործընթացի Մինսկի խմբի հատվածում այդ մասին պետք է գրվեր:
Նկատելով, որ աշխարհում ամենախոշոր խաղացողը դարձել է Չինաստանը, որը հատկապես հստակ կոմունիկացիոն շահեր ունի մեր տարածաշրջանում՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ ծրագրում ընդամենը մեկ տողով գրված է, որ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորել:
«Դա գերտերություն է՝ ԱԺ բեմից ձեր օմեգաները և փոխօմեգաները խնդան, թե չխնդան չինական պատվաստանյութի վրա»,- Չինաստանին անտեսելուն անդրադարձավ Աշոտյանը և հայտնեց, որ տգետների և տհասների գրած ծրագրի քննարկման կարիք չկա:
Այնուամենայնիվ, անդրադառնալով կառավարության ծարգրի արտաքին բլոկի այն հատվածին, որում ասվում է, որ ԱՄՆ-ի հետ ՀՀ հարաբերությունները դուրս են եկել ռազմավարական երկխոսության մակարդակի՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Ինձ հայտնի միակ բանը, որը ԱՄՆ-ի հետ եղել է՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելն է, որը հանել է հայ-ամերիկան հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի՞: Ու՞մ եք դեբիլի տեղ դրել, անգլերեն այդպիսի արտահայտություն կա՝ WTF: Այսինքն՝ What is the fake? տիկին Մակունց, դուք իրո՞ք կարծում եք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական մակարդակի եք բարձրացրել»:
Որպես հակափաստարկ Աշոտյանը շեշտեց այն իրողությունը, որ ԱՄՆ-ը «Pfize» պատվաստանյութի հարյուր միլիոնավար դեղաչափեր է անհատույց տրամադրել 65 երկրի, այն դեպքում, երբ ՀՀ-ն պետության բյուջեից է գնում այն:
Նկատելով, որ Նիկոլ Փաշինյանին համեմատում են Ներոնի հետ, որը քրիստոնեաներին Կոլիզեյում գազանների դեմ էր գցում՝ ՀՀԿ փոխնախագահը պնդեց, որ նման համեմատությունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Ներոնը տղամարդ էր և վերջում ինքը իր կամքով նետվեց դաշույնի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան