Ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին հանեցին շրջափակման մեջ հայտնված մեքենաները. Զոհրաբյան
Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրառում էր արել՝ հայտնելով, որ արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:
«Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդատար, որոնցում կան երեխաներ:ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում են, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը»:
Նա նոր գրառմամբ տեղեկացնում է. «Հենց նոր ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը գրել է.
«Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ են հայտնվել մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում:
Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի հետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերահսկողությանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան