«Կասպերսկի». Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
Մոբայլ վնասաբեր ծրագրերը Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են օգտատերերի 1,05%-ին, Վրաստանում՝ 0,75%-ին, Ադրբեջանում՝ 3,00%-ին: Իսկ 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%, իսկ Ադրբեջանում՝ 3,37%:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվածների ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 23,79%, Սաուդյան Արաբիայում՝ 23,09%, և Չինաստանում՝ 18,97%: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2021-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 886 105 փաթեթ, ինչը 565 555 փաթեթով պակաս է, քան նախորդ եռամսյակում, և 359 789-ով պակաս, քան 2020-ի երկրորդ եռամսյակում:
Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։
Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Ֆիշերների հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ կտրուկ նվազել է
- «Կասպերսկի». Երկրորդ եռամսյակում աշխարհում ավելացել է բարդ թիրախային գրոհների քանակը
- «Կասպերսկի»-ն փորձարկում է արտակարգ իրավիճակների վերլուծության ինտելեկտուալ համակարգ
- «Կասպերսկի»-ն COVID-19 թեմայով ավելի քան 5 000 խարդախ կայքեր է գրանցել համավարակի սկսվելուց ի վեր
- «Կասպերսկի»-ն Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար
- «Կասպերսկի»-ն Հայաստանում նշում է Սիսադմինի օրը
- «Կասպերսկի». Չարագործները շահագործում են PrintNightmare վտանգավոր խոցելիությունը Windows-ի տպելու հերթի դիսպետչերում
- «Կասպերսկի». Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե եռակի թուլացել են
- «Կասպերսկի». Հայաստանում մոբայլ բանկերների գրոհների ենթարկվածների բաժինն էապես կրճատվել է
- «Կասպերսկի». Գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհները Հայաստանում զգալիորեն թուլացել են
- «Կասպերսկի». Մոբայլ վնասաբեր ծրագրերն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին