Մոսկվայում ձերբակալվել են «Եհովայի վկաներ» աղանդավարական ցանց ձևավորելու մեջ կասկածվող անձինք
Մոսկվայի Հարավարևմտյան շրջանային ոստիկանության վարչության քննիչները բերման են ենթարկել արգելված ծայրահեղական կազմակերպության բջիջ ձևավորելու մեջ կասկածվող երեք անձի: Նրանց մեղադրանք է առաջադրվել, սակայն խափանման միջոց դեռ չի ընտրվել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է մայրաքաղաքում «Ռուսաստանի Եհովայի վկաների վարչական կենտրոնի» գործունեության վերաբերյալ ձեռք բերված նյութերի հիման վրա: Այս կազմակերպությունը Գերագույն դատարանը նախկինում ծայրահեղական էր ճանաչել:
Հետաքննության տվյալներով՝ 2017-ի սեպտեմբերից մինչև 2020-ի ապրիլ մի խումբ մարդիկ, իմանալով այս կազմակերպության արգելված լինելու մասին, Մոսկվայի կենտրոնում կազմակերպել են տեղական բջիջի աշխատանքը:
«Գաղտնի հավաքները տեղի են ունեցան Մոսկվայի հարավ-արևմտյան վարչական շրջանում գտնվող մի քանի բնակարաններում, որտեղ հետևորդներն ուսումնասիրում էին կրոնական գրականությունը և «Եհովայի վկաների» ուսմունքը քարոզող տեղեկատվության այլ նյութեր պարունակվող կրիշներ և իրականացրել են այս աղանդին բնորոշ այլ գործողություններ: Բացի այդ, կազմակերպիչներն առցանց հանդիպումներ են անցկացրել տեսակապի միջոցով, ինչպես նաև մայրաքաղաքի և Ռուսաստանի Դաշնության այլ մարզերի բնակիչներին համոզել և հավաքագրել են նոր մասնակիցների՝ ներգրավելով արգելված կրոնական շարժմանը»,-նշել են Քննչական կոմիտեից:
Խուզարկվել են կազմակերպիչների ու խմբի անդամների բնակարանները, որոնց ընթացքում առգրավվել են համակարգիչներ, էլեկտրոնային սարքեր, մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն և հետաքննության համար կարևոր այլ իրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա