Որոտան համայնքի ղեկավարն ազատության մեջ է
Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը օգոստոսի 24-ին ազատ է արձակվել։ Panorama.am-ին ասաց փաստաբան Արսեն Վարդանյանը:
Թե ինչ իրավական հիմքով է կայացվել այդ որոշումը՝ Արսեն Վարդանյանն ասաց, որ տեղյակ չէ, քանի որ այլևս չի զբաղվում Ս. Օհանջանյանի պաշտպանությամբ, որոշմանը ծանոթ չէ:
Որոտան համայնքի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։
Գլխավոր դատախազությունից հայտնել էին՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 09.06.2021թ. որոշմամբ Որոտան գյուղի թվով 31 բնակիչների սոցիալական աջակցվություն ստանալու վերաբերյալ դիմումները բավարվել են և տրամադրվել տարբեր չափի գումարներ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Ս. Օ.-ի ընտանիքի անդամները և հարազատները:
Միևնույն ժամանակ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Օ.-ն որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցույթուն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են ընտրակաշառք ստանալու և տալու հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Որոտանի ղեկավարը և նրա տեղակալը, նախքան ադրբեջանցիների գործողությունները, կալանավորվել են
- Հրայր Թովմասյան. Որոտանի բնակիչների խոսքից ակնհայտ է՝ իրենք նման բան չեն ասել, թե իրենց ընտրակաշառք է առաջարկվել
- Դատախազությունը պարզաբանում է, թե ինչու է խուզարկվում Որոտան համայնքի ղեկավարի տունը
- Յոլյան. Որոտանի վարչական ղեկավարի տունն են խուզարկում
- Արտակ Թովմասյան. Կփորձենք լուծել Շուռնուխի ու Որոտանի բնակիչների խնդիրները