41 զբոսաշրջային չարտեր Ռուսաստանի 41 շրջաններից՝ Եգիպտոս թռչելու համար
Տուրօպերատորները ձեռնամուխ են եղել չարտերային թռիչքային ծրագրերի ձևավորմանը Ռուսաստանի 41 տարածաշրջաններից Եգիպտոսի հանգստավայրերում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում կայացած հանդիպմանը ավիաընկերությունները իրավունք են ստացել ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ Ռուսաստանի ավելի քան քառասուն օդանավակայաններից, որտեղից թույլատրվում է միջազգային թռիչքներ:
Ըստ շտաբի`շաբաթական մեկ անգամ կարելի է մարզերից թռչել Եգիպտոսի յուրաքանչյուր հանգստավայր:
«Nordwind» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնլու 18 դաշնային սուբյեկտներից դեպի Շարմ էլ Շեյխ և 21 քաղաքներից դեպի Հուրգադա:
Օգոստոսի 27 -ից թույլատրվում է թռիչքներ շրջաններից դեպի Եգիպտոսի Կարմիր ծովի հանգստավայրեր: Փորձագետների կարծիքով, վաղը Կահիրեի համար հայտարարված չվերթները կարող են ուղիղ թռիչքներ կատարել դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա: