Ստեփան Դանիելյան. Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս և նոր քաղաքական բաժանում գծել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Գռզո մականունով հայտնի գործարար, ակսժմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին, գրում է.
«Երբ խոսք է ասվում, ապա շատ դեպքերում կարևոր է ոչ թե այն, թե ինչ է ասվում, այլ ինչի համար է ասվում։
Խաչատուր Սուքիասյանի ելույթ ունեցավ1998-ի Վազգեն Սարգսյանի «սխալի» մասին և տպավորություն է ստեղծվում, որ 1998-ին տեղի ունեցած իշխանափոխության մասին քաղաքական քննարկում է փորձում սկսել, սակայն կարծում եմ, որ նպատակն ուրիշ է և զուտ անձնական դաշտում է գտնվում։
ՔՊ-ն հասարակության որոշ հատվածի մոտ լեգիտիմություն է ձեռք բերել «սևեր-սպիտակներ», «նախկիններ-ներկաներ» բաժանման տրամաբանության մեջ, որում Սուքիասյանը չի տեղավորվում՝ «նորերի» ու «չթալանչիների» մեջ ինքն ինչ գործ ունի։ ՔՊ-ի ցուցակում նրա ներկայությունը դժգոհություններ է առաջացրել նաև այդ «ֆրակցիայում», աղավաղվում է «նոր սերնդի» մաքրության կանխավարկածը։
Ահա, այս վիճակից դուրս գալու համար, Սուքիասյանը փորձում է նոր դիսկուրս և նոր քաղաքական բաժանում գծել, որտեղ ինքը, որպես նախկին, կարողանա տեղավորվել և այդ «բաժանումը» գտել է 1998-ի իշխանափոխության տրամաբանության մեջ՝ ով «մյուս» թիմում էր, ճիշտ է, ով հակառակ բևեռում էր, «սխալ»։ Ահա որևէ «ճիշտ» թիմում տեղավորվելու համար էլ առաջ է բերվել 1998-ի թեման։
Nothing personal, just business.
Հ․Գ․ Ինձ ոչ Սուքիասյանն է հետաքրքրում, ոչ էլ իր ելույթը, ընդամենը քաղաքական պարզագույն տեխնոլոգիաները ներկայացնելու համար եմ սա գրել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան