Վրաստան ժամանած այցելուների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներն են
Վիճակագրության համաձայն, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Վրաստան ժամանած այցելուների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներն են: Ռուսաստանին հաջորդում է Թուրքիան: Երրորդ տեղում Ուկրաինան է:
Jnews-ի հաղորդմամբ, հունիս և հուլիս ամիսներին Վրաստան են այցելել՝
Ռուսաստանի 75 064 քաղաքացի,
Թուրքիայի 70 883 քաղաքացի,
Ուկրաինայի 52 933 քաղաքացի,
Հայաստանի 45 486 քաղաքացի,
ԵՄ երկրների 42 174 քաղաքացի,
Իսրայելի 36 538 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ Վրաստան է այցելել 481 465 օտարերկրյա այցելու (որից 189 618-ը՝ հունիսին, 291 847-ը՝ հուլիսին):
Աղբյուրը հիշեցնում է, որ Վրաստանն իր ցամաքային սահմանները բացել էր հունիսի 1-ին:
Վերոնշյալ երկրների քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել չլինելով պատվաստված, բայց այս դեպքում նրանք պետք է ներկայացնեն PCR-թեստի բացասական պատասխանը, որն արվել է սահմանը հատելուց առաջ 72 ժամվա ընթացքում, և երրորդ օրը նրանք պետք է նորից թեստավորվեն իրենց հաշվին, նախքան մուտք գործելը լրացնեն հատուկ էլեկտրոնային ձև, որում պետք է նշել վերջին 14 օրվա ճանապարհորդության պատմությունը, Վրաստանում գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները և այլն:
Նրանք, ովքեր մուտքից առաջ վերջին 14 օրվա ընթացքում եղել են Հնդկաստանում, պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն իրենց հաշվին (այս դեպքում երրորդ օրը PCR-թեստը պարտադիր չէ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա