Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվել է 13 մարդ
Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի պահը նկարահանվել է տեսախցիկներով: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ կադրերում երևում է, թե ինչպես է քաղաքը պատվում ծխով և փոշու ամպերով։
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել էր Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունի մասին: ԶԼՄ-ների տվյալներով ՝ միջադեպը խլել է առնվազն 13 մարդու կյանք:
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ 10 զոհի մարմին և առնվազն 15 վիրավորի տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, վիրավորվել է ավելի քան 50 մարդ:
Ինչպես հայտնել է տեղի լրագրող Բիլալ Սարվարին, պայթյունը մահապարտի հարձակման հետևանք էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան