Էրդողան. «Թալիբան» -ը Անկարայից խնդրել է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը
Թալիբները Անկարային խնդրել են ստանձնել Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Նրանք ասել են, որ իրենք պատասխանատվություն կկրեն անվտանգության համար, և որ մենք կկատարենք կառավարումը: Բայց մենք դեռ որոշում չենք կայացրել այս թեմայով: Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է մեր քաղաքացիների և զինվորականների տարհանումը այնտեղից», - ասել է նա լրագրողներին:
Պետության ղեկավարը նշել է, որ այժմ պետք է նայել ամբողջական պատկերին, և հիշեցրել, որ Աֆղանստանում ղեկավարություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվել է 13 մարդ
- Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած հրմշտոցի և կրակահերթերի հետևանքով 12 մարդ է զոհվել
- Մարդու մնացորդներ են հայտնաբերվել Քաբուլից ժամանած ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անիվների խցում
- Մի քանի մարդ ընկել են Քաբուլից մեկնող ինքնաթիռից
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին