Թալիբները թույլ են տալու փաստաթղթերով աֆղանցիներին մեկնել արտասահման
Անհրաժեշտ թույլտվություններով Աֆղանստանի բնակիչները կկարողանան արտասահման մեկնել Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական հատվածի բացումից հետո, հայտարարել է Քաթարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Իսլամական էմիրության պատվիրակությունը հաստատել է, որ յուրաքանչյուր աֆղանստանցի, ով ունի վավեր փաստաթղթեր, կարող է մեկնել արտերկիր, և բոլոր աֆղանցիներին կտրամադրվեն համապատասխան ճանապարհորդական պայմաններ», - մեջբերել է նա։
Թալիբները վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը օգոստոսի 15-ին: Նրանք դեռևս չեն կողմնորոշվել ապագա կառավարության կառուցվածքի և պետական կառուցվածքի հարցում ։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. «Թալիբան» -ը Անկարայից խնդրել է ստանձնել Քաբուլի օդանավակայանի կառավարումը
- «Թալիբան» շարժումը օգոստոսի 31-ից հետո կարգելի Քաբուլից տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան