Իսպանիան ավարտել է Աֆղանստանից տարհանման գործողությունը
Իսպանական ռազմաօդային ուժերի վերջին երկու ինքնաթիռները Քաբուլից ժամանել են Դուբայ՝ դրանով իսկ ավարտելով Աֆղանստանից մարդկանց տարհանման գործողությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ուրբաթ առավոտյան Իսպանիայի 81 քաղաքացի լքել է Աֆղանստանը վերջին երկու ելքային չվերթներով: Նրանց թվում են եղել զինվորականները, դեսպանատան և իրավապահ մարմինների աշխատակիցները:
Պարբերականի տվյալներով, տարհանված իսպանացիները Մադրիդ են ժամանել «Air Europa» չարտերային չվերթով այսօր։
Իսպանիայի տարհանման գործողության ընթացքում ընդհանուր առմամբ Աֆղանստանից հեռացվել է մոտ 1,9 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում նախազգուշացրել են Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի աճի մասին
- Ավստրալիան Աֆղանստանից տարհանել է չորս հազար մարդու
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը աֆղաններին հրավիրել է ցամաքային ճանապարհով լքել երկիրը