Լիտվայի անվտանգության ուժերը շներ են բաց թողել Բելառուսից ներթափանցող փախստականների վրա
Լատվիայի սահմանային ծառայության աշխատակիցները 17 փախստականի քշել են Բելառուսի տարածք՝ նրանց վրա ծառայողական շներ բաց թողնելով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը՝ «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում:
«Օտարերկրացիները սահմանապահներին ասել են, որ խնդրել են Լատվիայի անվտանգության ծառայողներին փախստականի կարգավիճակ տալ իրենց: Սակայն դրա փոխարեն, խախտելով բոլոր միջազգային նորմերը, սահմանապահները ֆիզիկական ուժի ու զենքի կիրառման սպառնալիքով նրանց տեղափոխել են Բելառուսի սահման»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիդա սահմանային ուղեկալի հատվածում:
Լատվիան Լիտվայից հետո բախվել է Բելառուսից անօրինական միգրացիայի խնդրին և սահմանին արտակարգ ռեժիմ է հայտարարել: Տարեսկզբից մի քանի հարյուր անօրինական ներգաղթյալներ են ձերբակալվել Լատվիայի և Բելառուսի սահմանին: Այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ է արել երկրի իշխանություններին բնակարանով և հագուստով ապահովել Մերձավոր Արևելքի փախստականներին, որոնք մնացել են Բելառուսի հետ սահմանին: