Կառավարությունն այսօր 10-ը նախագիծ կընդունի ՀՀ բյուջեի վերաբաշխման մասին
ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված 28 հարցերից 10-ը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք վերաբերում են գումարների վերաբաշխումներին:
Մոտ երեք տասնյակ նախագծերից զեկուցվող է միայն 3-ը:
Կառավարությունն այսօրվա չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսում է սահմանել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգը և չափերը։ Գործադիրը նախատեսում է վերջիններիս հատկացնել ամսական մոտ 70 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին