Հայաստանում գրանցվել է երկրաշարժ
Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: